HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս գետի ափի արգելաթմբի վերականգնման նպատակով գումար է հատկացվել

Վերաբաշխում կատարելով 2010թ. պետբյուջեում եւ փոփոխություններ` իր նախկին որոշումներից մեկում քիչ առաջ գործադիրն իր պահուստային ֆոնդից 15 մլն 229 հազար 628 դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` այս տարվա գարնանային վարարումներից Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտակայքում Արաքս գետի ափի 475 մետր երկարությամբ արգելաթմբի վերականգնման նպատակով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առթիվ նկատել է, որ առաջիկայում հավանաբար դարձյալ ծախս կպահանջվի, քանի որ վարարման սեզոնը չի ավարտվել, ու անհրաժեշտ է նվազագույնի հասցնել դրա բացասական հետեւանքները։ Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter