HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏԻՄ ընտրությունների նախաշեմին այդպես էլ լուծում չեն ստացել Ջավախքի հիմնահարցերը

«Ազգային խորհրդի» հայտարարություն Մի քանի օրից` մայիսի 30-ին, ինչպես ողջ Վրաստանում, այնպես էլ` Ջավախքի տարածաշրջանում, տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները: Սովորաբար ընտրությունների նախաշեմին` այն քայլերը, որոնք իրականացվում են իշխանությունների կողմից և ազգաբնակչության շրջանում առաջացնում տարբեր հուզումներ, մասնակիորեն մեղմվում են կամ գոնե այդ մասին հնչում են խոստումնալից հայտարարություններ: Վրաստանի պարագայում այս «ավանդույթը» բացառվեց և այն քաղաքականությունը, որն իրականացնում են վրացական իշխանությունները Ջավախքում, իր բոլոր կողմերով մնաց նույնը: Տարածաշրջանում ընտրությունների նախաշեմին այդպես էլ լուծում չստացան այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են. ·    տարածաշրջանի կարգավիճակի հիմնահարցը ·    հայոց լեզվի կարգավիճակի հիմնահարցը ·    բռնազավթած եկեղեցիների վերադարձման և Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակի հիմնահարցը ·    ՀՀ-Վրաստան սահմանում գրականության, մշակութային տարբեր առարկաների առգրավման և այդ միջոցով իրականացվող «սպիտակ եղեռնի» հիմնահարցը ·    տարածաշրջանում հայ-վրացական պետական բուհի հիմնման անթույլատրելիության հիմնահարցը Ցավոք, քաղաքական բնույթի այսպիսի հիմնահարցերի ցանկը կարելի է շարունակել: Վրաստանի իշխանությունները ոչ միայն ձեռնամուխ չեղան վերոհիշյալ հիմնահարցերի լուծմանը, այլև ընտրությունների նախաշեմին գործեցին առավել անզիջող և կոշտ դիրքերից, մասնավորապես. ·    փոփոխության ենթարկեցին ՏԻՄ օրենքը, որով, փաստորեն, բացառվեց հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների թեկնածության առաջադրումը տարբեր ընտրատարածքներում ·    տեղում կուսակցության գրանցման արգելումը հիմք հանդիսացավ, որպեսզի ՏԻՄ մեծամասնական և համամասնական ցուցակները կազմվեն բացառապես վրացական կուսակցությունների հայեցողությամբ ·    ներկա սպառնալիքների, վախի ու բռնաճնշման տարբեր մեթոդների գործադրմամբ շատ ընտրատարածքներից իրենց թեկնածությունները ստիպված հետ վերցրեցին հայկական շահերը ներկայացնող մի շարք թեկնածուներ: ·    Նույն բռնաճնշումների պայմաններում ներկայումս գրեթե անհնար է դարձել իրականացնել «կողմնակի» որևէ քարոզչություն, իսկ ընդդիմադիր «Ազգային խորհրդի» միջոցով մեր կողմից առաջադրված թեկնածուները գտնվում են լիարժեք մեկուսացվածության մեջ: Ելնելով ստեղծված անելանելի իրավիճակից` մենք, «Ազգային խորհրդի» կողմից առաջադրված թեկնածուներս , դատապարտում ենք վրացական իշխանությունների հակաժողովրդավարական այս քայլերը և հայտնում մտահոգություն, որ Ջավախքում օր-օրի խորացող ազգային ճգնաժամը հետընտրական շրջանում կարող է դառնալ տարածաշրջանի անկայունության պատճառ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter