HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու բակերում գոյացած «լճակները» վերացվում են

Ընդամենը 2 օր առաջ  «Լճակներ» Ալավերդու բակերում հրապարակման մեջ «Հետք» -ն ահազանգել էր Ալավերդի քաղաքի Ս.Սարահարթ թաղամասի 2/24  և 2/26 բնակելի շենքերի բակերի   և նույն զանգվածից դեպի ճոպանուղի գնացող կենտրոնական ճանապարհի  խմելու ջրի ներքին ցանցի 1 տարուց ավելի չվերացվող վթարների մասին, որը վտանգում էր ոչ միայն բնակչությանը մատակարարվող խմելու ջրի սանիտարահիգենիկ անվտանգությունը, այլև առիթ էր դառնում խմելու ջրի մեծ կորուստների: Հրապարակման հաջորդ օրը` մայիսի 25-ին  «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հյուսիսարևելյան տարածքային մասնաճյուղի Ալավերդու տեղամասի տնօրինությունը  օպերատիվ  արձագանքել  է թերթի ահազանգին: Արդեն երկու օր է`  հրապարակման մեջ նշված շենքերի բակերում և դեպի ճոպանուղի գնացող փողոցում «Հայջրմուղկոյուղու» Ալավերդու տեղամասի շինբրիգադի կողմից արդյունավետ աշխատանքներ են տարվում խմելու ջրի ներքին ցանցերի վթարները վերացնելու համար: Աշխատանքներն անմիջականորեն ղեկավարում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հյուսիսարևելյան տարածքային մասնաճյուղի Ալավերդու տեղամասի գլխավոր ինժեներ Սամվել Սոխակյանը:  Աշխատանքները  վերահսկվում է տեղամասի տնօրեն Ա. Կոլոլյանի կողմից: Խմելու ջրի ներքին ցանցի վթարների վերացման աշխատանքներին  ուշադրությամբ հետևում են նաև թաղամասի բնակիչները: Նրանք զարմացած են խմելու ջրի ներքին ցանցի խողովակների քայքայված վիճակից: Բնակիչներին մտահոգում է նաև վթարի աշխատանքների ավարտից հետո շենքերի բակերի և  թաղամասի գլխավոր փողոցի բարեկարգումը: «Այդ կապակցությամբ «Հետք»-ի հարցմանը Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը, ով տեղյակ էր վթարների վերացման աշխատանքներին, թերթին հավաստիացրեց. «Նշված շենքերի բակերը և փողոցն անպայման ասֆալտապատելու ենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter