HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշել են մասնակցել ՏԻՄ ընտրություններին, որպեսզի ժողովրդի մեջ ոգին չմեռնի

Հարցազրույց «Ազգային խորհուրդ» կուսակցության  կողմից համամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, «Ակունք» միության նախագահ Մելս Թորոսյանի հետ Ինչպե՞ս եղավ, որ դուք առաջադրվեցիք «Ազգային խորհուրդ»-ի կողմից որպես պատգամավորության թեկնածու: Ընտրությունների վերաբերյալ որոշումը  եղել է մեր  թիմի մեծ մասի հակառակ մտածողությունը: Նախկինում մենք միշտ մտածում էինք ընտրություններին չմասնակցել, որպեսզի հնարավորություն տանք այլ ուժերին, տեսնենք թե ինչպես են ժողովրդի հետ վարվում: Առանձնապես խոսքը վերաբերում է Ազգային փոքրամասնությունների հարցին: Անցած 20 տարիների ընթացքում ամեն ինչ պարզ դարձավ: Եվ մենք որոշեցինք մասնակցել այս ընտրություններին, որպեսզի ժողովրդի մեջ ոգին չմեռնի, որպեսզի ապացուցենք, որ մենք պատկանում ենք այն ազգին, որն իրավունք ունի վրաց ազգի հետ միասին մասնակցելու պետության կառուցմանը: Ուզում ենք լիարժեք քաղաքացու իրավունք ստեղծել: Ի՞նչպես և որտե՞ղ եք անցկացնում ձեր նախընտրական  քարոզարշավը: Մեր քարոզարշավն ամենուր անցկացնում ենք. փողոցներում` գյուղերում, թե քաղաքում: Մեզ ոչ ոք շենք չի տրամադրում: Մենք թե' գրավոր եւ թե' բանավոր դիմել ենք և ստացել բացասական պատասխան: Օրինակ` գյուղերում բոլոր ակումբների կամ հասարակական շենքերի օգտագործման համար դիմել ենք, պատասխանել են, որ այն մարդն, ում մոտ որ բանալին է` տեղում չէ, կամ էլ քաղաք է գնացել: Ճիշտն ասած` շատ էլ չենք ձգտել այդ տեղերում անցկացնել մեր քարոզարշավը: Դրսում ավելի ազատ է, ժողովուրդը կտեսնի` ո՞վ է խոսողը, ինչո՞ւ  է խոսում և ի՞նչ է խոսում: Ախալքալաքում մեր փակցրած ցուցապաստառներն  անմիջապես ոչնչացնում են. նույնիսկ մեր գրասենյակի դռանը փակցրած պաստառները: Այս ամենը կատարվում է բոլոր տեղերում հատուկ մեքենաներով և մենք ունենք ֆիքսած  այդ մեքենաների համարները: Այսինքն` իրենք, այնպիսի գործողություններ են ձեռնարկում, որպեսզի մենք չդիմենք չթույլատրված գործողությունների: Այս պահին մենք այս ամենի վերաբերյալ ոչ մի արտակարգ միջոցների չենք դիմում: Իսկ նրանք անթույլատրելի տեղերում ցուցապաստառներ են փակցնում, օրինակ, ընտրատեղամասերում, ինչն անթույլատրելի է: Ի՞նչ  խոչընդոտների եք հանդիպել նախընտրական քարոզարշավի ընթացքում: Քանի որ  մեր պաստառները վրացերեն լեզվով են, ժողովուրդը մեզ խնդրեց ներկայացնել նույնը հայերենով: Դրա համար մենք հասարակ թղթի վրա տպեցինք նույնը` հայերեն: Սակայն մեզ թույլ չտվեցին այն բաժանել` բացատրելով, թե իբր տպարանում չի տպված, տպարանի անունը չկա, տպաքանակը չկա,  հասցեն չկա և այլն: Այս մասին մեզ ասել է շրջանային ընտրահանձնաժողովի նախագահը: Այսինքն` բոլոր արգելքները դրվում են մեր առաջ որպեսզի  մենք ժողովրդի հետ շփում չունենանք: Այսօր այն ֆինանսները, որն, ըստ բյուջեի, հատկացրած է սպորտային մրցումների համար, օգտագործվում են նախընտրական քարոզարշավի  ժամանակ: Շրջանային վարչության 5 պետական մեքենա է օգտագործվում նախընտրական քարոզարշավում: «Ազգային խորհուրդ» բլոկի  քարոզարշավը լուսաբանվո՞ւմ  է հեռուստատեսությամբ և ի՞նչպես: Մի  քանի օր առաջ նամակով դիմել էինք Ախալքալաքի ԱՏՎ-ին և Նինոծմինդայի «Փարվանա» հեռուստատեսությանը:Արդեն հանձնել ենք այդ նամակը, բայց դեռեւս թույլատվություն չենք ստացել: Մենք երկու անգամ հանդիպել ենք ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ , եւ մեր կողմից ներկայացվել են բոլոր այն խնդիրներն ու հարցերը, որոնք առկա են նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter