HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեւորվել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացումը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Հարավային Կովկասի առաջատար տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էր Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։ Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ համագործակցության ընթացիկ մանրամասներ եւ հետագա ընդլայնման հարցեր։ Մասնավորապես, կարեւորվել է հանքահումքային արդյունաբերության ոլորտի զարգացումը։ Ընդգծվել է ընդերքի մասին օրենսգրքի կատարելագործման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների ծավալի մեծացմանը։ Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, անդրադարձ է արվել նաեւ հարկային ոլորտում համագործակցության խորացման հարցերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter