Գազի արտահոսք` վթարի արդյունքում
Երեկ Երեւանի Արամ Խաչատրյան փողոցում «Լադա» մակնիշի 01 ՕS 637 համարանիշով ավտոմեքենան հարվածել է գազի խողովակին, եւ տեղի է ունեցել գազի արտահոսք: Տարածքում զգալի է եղել գազի ուժեղ հոտ:
Ինչպես հայտնում է դեպքի վայրում աշխատած ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բավականին երկար ժամանակ փակված է եղել փողոցի զգալի հատվածը, արգելվել է հետիոտների եւ ավտոմեքենաների տեղաշարժը: Տարածքը հսկվել է Ճանապարհային ոստիկանության կողմից:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ փրկարար եւ հրշեջ ծառայության աշխատակիցները, որոնք աշխատանքներ են իրականացրել` գազի արտահոսքը դադարեցնելու համար, ինչպես նաև Գազի ծառայության աշխատակիցները, որոնք փակել են խողովակի փականը:
Գազի արտահոսքը դադարեցվել է: Վթարի վայրում աշխատել են Երեւանի ճանապարհային ոստիկանության հետաքննիչներն ու փորձագետները:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել