Հայկ Հարությունյանը` արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայկ Հարությունյանին ՀՀ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին:
Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով Հայկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:
Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել