Համաժողով` նվիրված լրացուցիչ և շարունակական կրթությանը
ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է լրացուցիչ և շարունակական կրթությանը նվիրված համաժողով` Եվրոպական «Թայեքս» ծրագրի շրջանակում:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալներ Մանուկ Մկրտչյանն ու Կարինե Հարությունյանը, Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի, պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, քոլեջների, ուսումնարանների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի ընթացքում արտերկրից հրավիրված փորձագետները ներկայացրել են այս ոլորտի միջազգային փորձը, մասնավորապես անդրադարձ է եղել Լեհաստանի, Չեխիայի և Իսպանիայի լրացուցիչ ու շարունակական կրթության համակարգերին, օրենսդրական դաշտին և մոդուլյային կրթությանը:
Ելույթ ունեցողները, ինչպես հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից, կարևորել են լրացուցիչ և շարունակական կրթության անհրաժեշտությունը, շեշտելով, որ այն պայմանավորված է տնտեսական համակարգի, ըստ այդմ նաև աշխատաշուկայի պահանջարկի փոփոխությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել