Հայ մարզիկները կմասնակցեն ձյուդոյի միջազգային մրցաշարին
Մայիսի 31-ից հունիսի 2-ը Վրաստանի Ախմետա քաղաքում տեղի կունենա 2006թ. օլիմպիական չեմպիոն Զվիադ Զվիադաուրիի մարզիչ Գուգուրի Աբրամաշվիլիի անվան ձյուդոյի պատանեկան միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն նաև Երևանի Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապանեկան մարզադպրոցի սաներ Ալբերտ Բաղդասարյանը (38 կգ քաշային կարգ), Արսեն Գևորգյանը (42 կգ), Հարություն Դերմիշյանը (46 կգ), Սամվել Ղազարյանը (55 կգ), Վլադիմիր Առաքելյանը (60 կգ), Անդրանիկ Խաչատրյանը (60 կգ), Տիգրան Դանիելյանը (73 կգ):
Թիմի ղեկավարն է մարզադպրոցի ավագ մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Դավիթ Խիթարյանը, ում կարծիքով, մրցաշարը հայ պատանի մարզիկների համար նախ և առաջ, կունենա միջազգային մրցումներին մասնակցելու և ավելի ուժեղ համարում ունեցող մրցակցի հետ պայքրելու և գոտեմարտելու հոգեբանական պատնեշը հաղթահարելու փորձ:
Այս մասին տեղեկացնում է Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապանեկան մարզադպրոցը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել