HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շրջանցում են ամեն տեսակի օրենք և իրավական ակտ»

Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ դիմում են ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին, որում մասնավորապես ասվում է. «Հարգելի պարոն  նախագահ, ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը` Դուք երդվել եք անվերապահորեն կատարել Uահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, և դա` ի բարoրություն մեզ` ՀՀ ժողովրդիս: Uահմանադրության 49-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ նախագահը հետևում է Uահմանադրության պահպանմանը, ապահովում է oրենuդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը: Մեզանից յուրաքանչյուրը, հանգամանքների բերումով, վերջին մի քանի տարիների ընթացքում դժբախտություն է ունեցել բազմիցս գործ ունենալ Հանրապետության գործադիր և դատական համակարգերի հետ և երիցս համոզվել, որ դրանց գործունեությունը բոլորովին էլ բնականոն չէ: Եթե նրանց հետ առնչվելու պատճառով մենք, և մեզ հետ նաև մեր հարազատներն ու ծանոթ-բարեկամները, հիասթափվել ենք ու կորցրել հավատը գործադիր ու դատական մարմինների և ընդհանրապես պետության նկատմամբ, դա կարծում ենք, բավարար է և պետք է, որ Ձեզ համոզի, որ դրանց գործունեությունն իրականում բնականոն չէ: Որովհետև այն, ինչ կատարվում է մեզ հետ, իրավական երկրի համար ԲՆԱԿԱՆՈՆ չի կարող համարվել: Հարկ  ենք համարում Ձեզ տեղեկացնել, որ հանրապետության բոլոր դատարանները, ԴԱՀԿ մարմինները, Երևանի քաղաքապետարանը, պետական կադաստրը, պետական արխիվը, նոտարական գրասենյակները և մեր գործերին առնչվող պետական այլ գործադիր մարմինները գործում են մեկ օրգանիզմի նման` համագործակցելով ու շրջանցելով ամեն տեսակի օրենք և իրավական ակտ: Տարիներ տևած բյուրոկրատական քաշքշուկներից ու անօրինություններից մենք և մեր ընտանիքների անդամները կորցրել ենք մեր առողջությունը, վտանգված է մեր կյանքը, սեփականությունն ու անվտանգությունը, և այս պայմաններում ոչ մի խոսք չի կարող լինել մեր բարօրության մասին: Համոզված  լինելով, որ Հայաuտանի Հանրապետության նախագահն իր օրինակով կարող է բոլորիս ցույց տալ, թե ինչպես պետք է հարգել մեր երկրի օրենքները, սկսած` Հիմնական Օրենքից, մենք ներքոստորագրող անձինք պահանջում ենք ընդունելություն` գիտակցելով և հուսալով, որ այլևս միմիայն Ձեր անձնական, անմիջական և անհապաղ միջամտությունը դուրս կբերի մեզ ստեղծված իրավիճակից, հնարավորություն տալով յուրաքանչյուրիս` ի վերջո դուրս գալ մեր երկրի համար սովորական դարձած այս անօրինական բյուրոկրատական շրջապտույտից, ապրել ու արարել, և ոչ թե կյանքի իմաստը, նպատակն ու միակ անելիքը դարձնել պայքարը ապօրինությունների ու պետական մարմինների աշխատակազմերի դրածո աշխատակիցների դեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter