HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

7 օր առաջնագծում

Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման մի շարք դեպքեր: Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի` - Մայիսի 24-ին ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել են սահմանամերձ Կուրոպատկինո, Գյոյթափա, Սարըջանլու, Շխլար, Ջրաբերդ և Սեյսուլան բնակավայրերի ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքերը: - Մայիսի 25-ին հրադադարի ռեժիմը խախտվել է առաջնագծի հյուսիս-արևելյան, հարավ-արևելյան և հարավային հատվածներում: Հակառակորդը բացի ինքնաձիգերից, նաև կիրառել է դիպուկահար հրացաններ: - Շաբաթվա երրորդ օրը` ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները գնդակոծել են Կորգան, Քյուրդլար, Աշաղը Աբդուռահմանլի, Աշաղը Վեյսալի, Քարվենդ, Կուրոպատկինո, Թաղիբեյլի և Բաշ Քարվենդ ուղղություններում տեղաբաշխված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: - Տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակահերթեր են արձակվել նաև Մայիսի 27-ի գիշերը և օրվա ընթացքում: Հակառակորդի կրակային թիրախում են հայտնվել Չախրլը, Հորադիզ, Մեհդիլի, Կորգան, Աշաղը Աբդուռահմանլի, Կարաչուկ լեռ, Աշաղը Վեյսալի, Քարվենդ, Մարզիլի և Շխլար գյուղերի ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը: - Մայիսի 28-ին հակառակորդի առաջապահ ուժերը ինքնաձիգերից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից գնդակոծել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական դիրքերը: - Անցած գիշեր և այսօր` ցերեկը, հրադադարի խախտման դեպքեր են գրանցվել շփման գոտու հարավ-արևելյան, արևելյան, և հյուսիս-արևելյան ուղղություններում: Ինչպես տեղեկացնում է Արցախի ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը, մայիսի 24-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից առաջնային գծում ձեռնարկած բոլոր գործողությունները ղարաբաղյան դիրքապահների կողմից ստացել են համարժեք պատասխան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter