Եթե Ադրբեջանի ներկայացուցիչը հաղթի, մեծ սկանդալ է սպասվում
Համաձայն ֆրանսիական jeanmarcmorandini.com կայքի, որը մասնագիտացած է հեռուստատեսության վերաբերյալ տեղեկություններ տարածելով, գործարար Օմար Հարֆուշը ( Omar Harfouch)` լիբանանյան ծագումով ֆրանսիցին, պատմել է, որ Ադրբեջանը ճնշում է «Եվրատեսիլ» երգի մրցույթի ժյուրիի անդամներին և գումար է հատկացրել դեսպանատներին, որպեսզի քվեարկեն Ադրբեջանի օգտին:
Նույն աղբյուրը նշել է, որ այն անձը, ով պատմել է իրեն այդ մասին, տեղեկացրել է, որ այդ գումարը կազմում է մոտ 20 մլն դոլար: Ժան Էքյանը տեղեկացնում է, որ եթե այս տեղեկությունները հաստատվեն, և Ադրբեջանի ներկայացուցիչը հաղթող ճանաչվի, ապա ադրբեջանցիներին լուրջ սկանդալ է սպասվում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել