HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանիան` առաջին տեղում, Հայաստանը` 7-րդ

«Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Գերմանիայի ներկայացուցիչ Լենան` իր «Satellite» երգով: Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում րոպեներ առաջ ավարտվեց «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլը, որին մասնակցում էր 25 երկիր: Եվա Ռիվասը հանդես եկավ 21-րդը: Ողջ քվեարկության ընթացքում Գերմանիայի ներկայացուցիչը առաջատարի դիրքերում էր և հաղթեց 246 միավորով: Երկրորդ հորիզոնականում Թուրքիայի ներկայացուցիչն է` 170, իսկ երրորդում` Ռումինիայի ներկայացուցիչը` 162 միավորով: 12 միավոր Հայաստանին տվեցին Ռուսաստանը, Նիդերլանդները, Իսրայելը: Եվայի օգտին քվեարկեց նաև Վրաստանը` 10,  Իսպանիան և Բուլղարիան` 8-ական, Գերմանիան, Հունաստանը, Կիպրոսը, Բելգիան` 7-ական, Թուրքիան, Ֆրանսիան, Ռումինիան, Ուկրաինան, Մոլդովան` 6-ական, Լեհաստանը, Բելառուսը` 5-ական, Սլովակիան, Մակեդոնիան` 4-ական, Շվեդիան, Սերբիան և Լատվիան` 1-ական միավորով: Հայաստանն իր 8 միավորը տվեց Ուկրաինային, 10-ը` Ռուսաստանին, 12-ը` Վրաստանին: Այս տարի քվեարկությունը սկսվեց ոչ թե բոլոր կատարումներից, այլ հենց առաջին երգից հետո: Քվեարկության վերջնական արդյունքները ձևավորվեցին յուրաքանչյուր երկրի հեռուստադիտողների և հատուկ ձևավորված ժյուրիի գնահատականի արդյունքներից: Հիշեցնենք, որ Եվա Ռիվասի կատարած «Ծիրանի կորիզ» երգի երաժշտության հեղինակն է Կարեն Կավալերյանը, խոսքերը գրել է Արմեն Մարտիրոսյանը: Նա հանդես եկավ դուդուկահար Ջիվան Գասպարյանի նվագակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter