HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վթարի է ենթարկվել ԱԺ գործերի կառավարիչը

Երեկ` ժամը 22:00-ին, ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի առաջին կմ-ի հատվածում մեքենա է վթարի ենթարկվել: Վթարի վայր են ժամանել ոստիկանության, փրկարար ծառայության աշխատակցիները եւ Շտապ օգնության բրիգադը:

Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հաղորդեց, որ մարմնական վնասվածքներով Հրազդանի քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել Երեւանի բնակիչ, 37-ամյա Հմայակ Մկրտչյանը: Նա Ազգային ժողովի գործերի կառավարիչն է: Հայտնաբերվել է BMW մակնիշի 066 oo 01 համարանիշի ավտոմեքենա: Նշված համարանիշները պատկանում են ԱԺ-ին:

Ըստ ոստիկանության եւ փրկարար ծառայության աշխատակիցների` ավտոմեքենայում, բացի Հ. Մկրտչյանից, եղել է նաեւ մեկ անձ:

Մեր տեղեկություններով` մեքենայում է եղել ԱԺ-ի մեկ այլ աշխատակից` Արամ Դալլաքյանը, որին հայտնաբերել, սակայն, չի հաջողվել: Որոնողական աշխատանքները մինչեւ հիմա շարունակվում են:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter