HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Վարդգես Գասպարին հանցագործության մասին հաղորդում է պատրաստում

«Մարտ 1»-ի քրեական գործերով նախկինում դատապարտված Վարդգես Գասպարին այս պահին հանցագործության մասին հաղորդում է պատրաստում` ընդդեմ ոստիկանների գործողությունների, քանի որ վերջիններս մայիսի 29-ին եւ 30-ին նրան բերման էին ենթարկել Ազատության հրապարակից. «Նպատակն այն էր, որ մեր ակցիան խափանեն, ակցիան նվիրված էր մարդու իրավունքների պաշտպանությանը»,- «Հետքին» ասաց Վարդգես Գասպարին: Նրա խոսքով` իրեն եւ եւս 5 քաղաքացիների մոտ 3 ժամ պահել են ոստիկանական բաժանմունքում, ապա ազատ են արձակել. «Մայիսի 29-ին ինձ բերման ենթարկեցին` պատճառաբանելով, թե ես վիրավորել եմ ոստիկանությանը, իսկ երեկ տարել են ոստիկանություն, ինչպես նշված էր իրենց արձանագրության մեջ, իբր ես հոգեկան խանգարում ունեմ, որ պառկել եմ գետնին, անկանոն շարժումներ եմ արել, իսկ ոստիկանները փորձել են ինձ կարգի հրավիրել»,- պատմում է Վարդգես Գասպարին: Այնուամենայնիվ, Վարդգես Գասպարին այսօր` ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում պատրաստվում է նույն ակցիան իրականացնել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Հետքին» տեղեկացրին, որ ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու մասին տեղեկատվությունը կես ժամից կտեղադրեն Ոստիկանության պաշտոնական կայքում: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter