Որոնվում է Ղաչաղ Կալոյանը
Մայիսի 11-ին Ա. Կալոյանը ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է տվել, որ իր հորեղբոր որդին` Արարատի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչ, 1995 թ. ծնված Ղաչաղ Ագիտի Կալոյանը մայիս 10-ին` ժամը 10.00-ի սահմաններում, իրենց անասունները տարել է արոտավայր և չի վերադարձել:
Արտաքին նկարագիրն է. հասակը` 155-160 սմ, նիհարավուն կազմվածքով, դեմքը` օվալաձև, կարճ կտրած, սև մազերով, սև աչքերով, հաստ աղեղնաձև հոնքերով, ուղիղ, փոքր քթով, կզակը` կլորավուն: Հագին եղել են կապույտ սվիտեր, սև տաբատ, կարմիր-սև մարզակոշիկներ:
Ըստ հարազատների` հնարավոր է, որ Ղաչաղ Կալոյանը Հրազդան գետի վրա կառուցված աշտարակից ընկած լինի գետը, քանի որ աշտարակի հարթակում հայտնաբերվել են նրա ուտելիքի մնացորդը և 2 լիտրանոց շշով ջուրը:
Ովքեր տեղեկություն ունեն Ղաչաղ Կալոյանի վերաբերյալ, Ոստիկանությունը խնդրում է զանգահարել 28-08-05, 1-02 հեռախոսահամարներով, դիմել ոստիկանության Արտաշատի կամ մոտակա բաժին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել