HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Մասնագիտական ժյուրին նվազեցրեց սփյուռքի տված միավորները

«Ինձ համար ամենակարեւորն էր անել այնպես, որ իմ երկրի մարդիկ հպարտանային, եւ ես արեցի դա»,- «Եվրատեսիլ-2010» եզրափակչի ավարտից հետո հայտարարել է Եվա Ռիվասը: Այս տարի Գերմանիայի հաղթանակը, իսկապես, անակնկալ էր, սակայն անհասկանալի է, թե հայերն ինչու են զարմացել Հայաստանի ստացած միավորներից: Հայաստանին առավելագույն (12) միավոր տվեց ընդամենը 3 երկիր` Ռուսաստանը, Իսրայելը եւ Նիդերլանդները: Սա նշանակում է, որ այդ երկրների բնակչության եւ մասնագիտական ժյուրիի միջին գնահատականով Հայաստանը լավագույնն է ճանաչվել: 2006-2008 թվականներին Հայաստանը առավելագույն միավորներ ստանում էր 6-10 երկրներից, սակայն 2009-ից, երբ քվեարկության կարգը փոխվեց, սփյուռքահայերի ջանքերով ստացված միավորները նվազեցնում էր մասնագիտական ժյուրին: Օրինակ` եթե Կիպրոսի բնակչության քվեարկության արդյունքում Հայաստանը պետք է ստանար 12 միավոր, իսկ մասնագիտական ժյուրին Հայաստանի երգը գնահատել է 3 միավոր, ապա 12 + 3 = 15 տարբերակով ստացված թիվը բաժանում են երկուսի, արդյունքում մենք Կիպրոսից ստանում ենք 7 միավոր: «Եվրատեսիլի» պաշտոնական կայքում դեռեւս հրապարակված չեն մասնագիտական ժյուրիի գնահատականները, սակայն նախորդ տարվա փորձից կարելի է ասել, որ մեր երգը ժյուրին այդքան էլ բարձր չի գնահատել, եւ միայն սփյուռքահայերի ակտիվ քվեարկության շնորհիվ է այն զբացեղրել 7-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2009»-ին Ինգա եւ Անուշ Արշակյանները, ըստ ժյուրիի գնահատականների, 15-րդն էին, սակայն հեռուստադիտողների քվեարկության արդյունքում նրանք ի վերջո զբաղեցրին 10-րդ հորիզոնականը: Այս տարի Հայաստանը առավելագույն միավորներ տվեց Ուկրաինային, Ռուսաստանին եւ Վրաստանին: Հայաստանը հավաքեց 141 միավորներ 22 երկրից: Դրանք են` Իսրայել (12), Ռուսաստան (12), Նիդերլանդներ (12), Վրաստան (10), Բուլղարիա (8), Իսպանիա (8), Հունաստան (7), Գերմանիա (7), Կիպրոս (7), Բելգիա (7), Ֆրանսիա (6), Թուրքիա (6), Մոլդովա (6), Ուկրաինա (6), Ռումինիա (6), Լեհաստան (5), Բելառուս (5), Մակեդոնիա (4), Սլովենիա (4), Լատվիա (1), Շվեդիա (1) եւ Սերբիա (1):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter