Այրվել է դպրոցի տանիքը
Մայիսի 28-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11.20-ին հրդեհ է բռնկվել Փարպի գյուղում: Դեպքի վայր է մեկնել Աշտարակից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.00-ին, մարվել` ժամը 12.30-ին: Այրվել է Ղ. Փարպեցու անվան միջնակարգ դպրոցի տանիքը` 60 քմ մակերեսով:
Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել