HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ջրհեղեղ» Դավիթ Անհաղթ փողոցում

Երեկ տեղացած ուժեղ անձրևի հետևանքով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոցում Ալմաստի գործարանից դեպի Ավան տանող ճանապարհահատվածը 6-7 ժամ անանցանելի էր: Պատճառը անձրևի հետևանքով առաջացած «ջրհեղեղն էր»: Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մեզ տեղեկացրեց, որ առաջացել են ավտոմեքենաների հսկայական խցանումներ: Ջուրն այնքան է բարձրացել, որ հասել է  որոշ ավտոմեքենաների դռներին ու մարտկոցներին, ինչի հետևանքով որոշ մեքենաներ փչացել են: Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը բազմիցս ասել է, թե Երևան քաղաքում բոլոր ջրահեռացման խողովակները մաքրված են, և հնարավոր չէ, որ անձրևների հետևանքով նման իրավիճակներ ստեղծվեն: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter