HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատվարի փլուզման վտանգ

Մայիսի 29-ին` ժամը 10:10-ին, Վայոց ձորի մարզպետարանից տեղեկություն է ստացվել, որ Բարձրունի գյուղի ջրամբարի պատվարի ստորին հատվածից տեղի է ունենում ջրի արտահոսք: Ժամը 10:25-ին դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, փրկարարական ջոկատը, պաշտոնատար անձինք ու մասնագետներ մարզպետարանից և «Վայք ոռոգում» ՓԲԸ-ից: Ուսումնասիրությունների արդյունքում ժամը 17:25-ի դրությամբ պարզվել է, որ ջրամբարը և դրան հարակից տարածքը (մոտ 60-80 հա) գտնվում են ակտիվ սողանքային գոտում: Տեղանքում առաջացել են բազմաթիվ ճեղքեր (10-30 սմ լայնությամբ), նստվածքներ, տեղ-տեղ` հողային զանգվածի փլվածքներ, ինչի հետևանքով վնասվել են գյուղի խմելու ջրի խողովակաշարը և կապտաժը: Պատվարից մոտ 40 մ հեռավորության վրա տեղի է ունենում ջրի արտահոսք, որի շարունակվելու դեպքում առկա է պատվարի փլուզման վտանգ: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը հայտնում է, որ փլուզումը կանխելու նպատակով դադարեցվել է ջրի մուտքը ջրամբար, ավելացվել բնականոն արտահոսքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter