Վրաստանի ՏԻՄ ընտրություններում առաջատարը իշխող կուսակցությունն է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած` ժամը 12:00-ի տվյալների համաձայն` Վրաստանում երեկ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջատարի դիրքերում իշխող` «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչներն են: Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում հավակնող թեկնածուներից ձայների մեծամասնությունը հավաքել է գործող քաղաքապետ Գիգի Ուգուլավան` 53.3 %, որին հաջորդել է «Ալյանս հանուն Վրաստանի» դաշինքի ներկայացուցիչ Իրակլի Ալասանիան` 19.91 %, այնուհետև` Քրիստոնեա-դեմոկրտական դաշինքի ներկայացուցիչ Գեորգի Չանտուրիան ` 11,07 %:
ԿԸՀ-ի տվյալներով` ընտրողների մասնակցության ցուցանիշը կազմել է 49 %, ընտրություններին մասնակցել է 1 մլն 740 հազար 652 անձ:
Վրաստանի ողջ տարածքում ևս, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, առաջատարի դիրքերում իշխող կուսակցությունն է` 60.99 %, այնուհետև` Քրիստոնեա-դեմոկրատական դաշինքը` 12.13 %, «Ալյանս հանուն Վրաստանի» դաշինքը` 11. 76 %, «Ազգային խորհուրդ»-ը` 7.64 %, «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը»` 5.26 %: Մյուս կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչները չեն հավաքել նույնիսկ ընտրողների ձայների մեկ տոկոսը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել