HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոպատահարներ. վարորդներից մեկը զոհվել է, մյուսը` կորել

Արագածոտնի մարզային ոստիկանության վարչությունից ստացված տեղեկության համաձայն` մայիսի 28-ին` ժամը 20:00-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրում` Ուջան գյուղի մերձակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում` «Օպել Վեկտրա» մակնիշի 06 ՕՏ 969 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Պատահարի հետևանքով վարորդը` Ագարակ գյուղի բնակիչ, 1970 թ. ծնված Նորայր Նազարյանը, տեղում զոհվել է, իսկ ուղևոր` նույն գյուղի բնակիչ, 1973 թ. ծնված Թովմաս Ասլանյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի հիվանդանոց, այնուհետև` Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են միջին ծանրության: Մայիսի 29-ին` ժամը 22:35-ին, Հրազդան քաղաքի ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Աղավնաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցելել ավտոպատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Դեռևս չպարզված հանգամանքներում` «ԲՄՎ» մակնիշի 066 ՕՕ 01 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Մարմարիկ գետը: Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Երևանի Պռոշյան 1-ին նրբանցք 58/1 հասցեի բնակիչ, 1973 թ. ծնված Համիկ Մկրտչյանը և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել Հրազդանի հիվանդանոց, որտեղ, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել: Վարորդը` Արամ Դալլաքյանը, մեքենայի մեջ չի գտնվել: Փրկարարները և ոստիկանները իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ: Մայիսի 30-ին` ժամը 03:15-ին, որոնողական աշխատանքներին միացել է նաև Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատը: Ժամը 07:00-ին դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները և 1 ջրասուզակ: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են նաև Կոտայքի մարզային փրկարարական ջոկատի, Աբովյանի, Եղվարդի, Չարենցավանի և Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատների փրկարարները և Սևանի ջրափրկարարական ծառայության ջրասուզակները: Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը և ՀՓԾ տնօրենի մամուլի խոսնակ Ն. Գրիգորյանը: Դեպքի վայրից մինչև Հրազդանի ջրամբար իրականացված որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել: Մայիսի 31-ի առավոտյան որոնումները վերսկսվել են: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter