HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաջահավերի որս` «Սևան ազգային պարկում»

Քաջահավը (каравайка) Հայաստանի կարմիր գրքում գրանցված թռչնատեսակ է և սովորաբար հանդիպում է ճահճուտներում։ «Սևան ազգային պարկի» Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքին հարող տարածքում, այնտեղ, որտեղ հիմնանորոգվում է Երևան-Գավառ մայրուղին, այս օրերին քաջահավերի մի սակավաթիվ երամի կերակրավայր է դարձել։ Օգտվելով մարդկանց նկատմամբ այդ թռչունների հանդուրժողականությունից՝ երեկոյան ժամերին նրանց անխնա վերացնում են հրազենով։ Քաջահավերի որսն Հայաստանում արգելված է որպես կարմիրգրքային թռչուն, Բացի այդ «Սևան ազգային պարկի» տարածքում ընդհանրապես, իսկ տարվա այս եղանակին Հայաստանում մասնավորապես, վայրի կենդանիների և թռչունների, բացառությամբ վնասատուների, որսն արգելված է։ Հ.Գ. Քաջահավերի որսին ականատես եմ եղել մայիսի 28–ին և 30–ին։ Էդուարդ Սարիբեկյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter