HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթե «Հայլուր»-ը չտա բացատրություն, ապա կդիմի նախագահի աշխատակազմին

Ինչպես հայտնեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը, Արցախի ընտրությունների հետ կապված` Ադրբեջանի ԱԳՆ-ը վայնասուն էր բարձրացրել դիտորդական խմբի` Արցախ կատարած այցի շուրջ` սլովակ պատգամավորական խմբին հայտարարելով «persona non grata»: Պարոն Գրիգորյանը հարմար չհամարեց մինչ Սլովակիա վերադառնալն անմիջապես հստակ պատասխան տալ ադրբեջանական տեղեկատվական սադրանքներին, քանի այս իրավիճակը չէր ներկայացվել և ապատեղեկացրել սլովակյան ԶԼՄ-ներին: Այդ խնդրի շուրջ անմիջապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հանրային հեռուստատեսության նախագահի հետ «Հայլուր»-ով տեղեկատվություն ներկայացնելու համար: Եվ իսկապես ընտրությունների հաջորդ օրը` մայիսի 24-ին, «Հայլուր»-ը տեսագրեց Միկլոշկոյի և Գրիգորյանի ճեպազրույցը և անմիջապես առաքեց` ճեպազրույցից, սակայն, զարմանալիորեն դուրս թողնելով պարոն Գրիգորյանի մասը, որտեղ ներկայացվում էր վերն ասվածը: Պարոն Գրիգորյանին այնուհետև «Հայլուր»-ի աշխատակազմը տվեց բացատրություն, որ «թյուրիմացությունը» տեղի է ունեցել «Հայլուր»-ի նորանշանակ տնօրենի «անփութության» կամ ավելի ճիշտ` կամայականության հետևանքով: Գրիգորյանը և Միկլոշկոն, վերադառնալով Սլովակիա, բախվել են նրան, ինչից ուզում էին խուսափել: Սլովակյան մամուլը արտատպել է ադրբեջանական տեղեկատվությունը կայծակնորեն, և այժմ ընդամենը պետք է տրվեն հերքումներ, ինչը կընկալվի որպես արդարացման փորձ: Մամուլում նաև ներկայացված է «Հայլուր»-ով պարոն Միկլոշկոյի ելույթը, որտեղ նա ընդամենը խոսում է Արցախում ընտրությունների անցկացման բարձր մակարդակի մասին: Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունները ներկայացվում են առանց մեր պատասխանի: Եվ մենք խոսում ենք տեղեկատվական պայքարում հայկական կողմի պարտությունների մասին` երազելով արժանի հակահարված տալու մասին: Պարոն Գրիգորյանն իր խորին շնորհակալությունն է հայտնում «Հայլուր»-ին` «բարձր արհեստավարժ» աշխատանքի համար, և հայտարարում, որ այսպիսի պրակտիկայի դեպքում մենք հույսներս կտրում ենք, որ Ադրբեջանի դեմ տեղեկատվական պայքարում կարող ենք անհրաժեշտ աջակցության արժանանալ հայկական դիվանագիտության և Հանրային հեռուստատեսության կողմից: Պարոն Գրիգորյանն ուզում է տալ հռետորական հարց. որքա՞ն կարելի է այդ պայքարում հույսը դնել սփյուռքահայ լոբբիստների վրա և օգնելու փոխարեն` նրանց մեջքից հարվածել: Եթե «Հայլուր»-ը չտա բավարար բացատրություն կատարվածի վերաբերյալ, պարոն Գրիգորյանը պատրաստ է այս հարցի պարզաբանումը փորձել ստանալ ՀՀ նախագահի աշխատակազմից, որին անմիջականորեն ենթարկվում է «Հայլուր»-ը: ԵՀՄՖ-ի Մամուլի քարտուղարություն 31.05.2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter