HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաերթի է ենթարկվել երկու հետիոտն

Երեկ` ժամը 23:45-ին, անհայտ մեքենայի վարորդը Երեւանի Հերացու փողոցի` հետիոտնի համար նախատեսված հատվածում վրաերթի է ենթարկել երկու հետիոտնի եւ դիմել փախուստի: Երկու հետիոտները տեղում մահացել են: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հաղորդում է, որ դեպքի վայրում են Ճանապարհային ոստիկանության հետաքննիչները եւ ոստիկանության քննիչները: Աշխատանքները ղեկավարում է Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը: Կասկածներ կան, որ վրաերթը կատարել է սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի ավտոմեքենա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter