HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Բերեզովսկին սահմանապահ է ծեծել «Զվարթնոց» օդանակավակայանում երեկ հրաժարվեցին պատասխանել թերթի այն հարցին, թե երեք օր առաջ ձերբակալվե՞լ է օդանավակայանի հերթափոխի պետ Սերգեյ Բերեզովսկին: Վերջինս ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի չորրորդ վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Բերեզովսկու որդին է, «Արարատի» դարպասապահ Ռոման Բերեզովսկու զարմիկը: Ըստ հավաստի աղբյուրների` Բերեզովսկին ծեծի է ենթարկել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հերթափոխի պետ Պետրոս Ադիկյանին, որը վնասվածքներով գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժության բաժնում: Վերջինս գիտակցությունը կորցրած է եղել և չի կարողացել նույն օրը կատարվածի մասին հաղորդում տալ: Գիտակցության գալով` նա ասել է, որ իրեն ծեծել է Բերեզովսկին: Հանձնվել են Երեկ թերթին հայտնի է դարձել, որ մայիսի 28-ին Բելգիայի իշխանություններին է հանձնվել Արտաշատում բնակվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից տուժած չորրորդ ընտանիքը: Ընտանիքը քաղաքական ապստան է խնդրում Բելգիայի իշխանություններից: Ըստ ճշտված տեղեկությունների` այդ ընտանիքի անդամները ևս, ինչպես նախորդները, արտաշատցի Գազի Հովոյին` «Հայռուսգազարդի» Արարատի մասնաճյուղի նախկին տնօրեն Հովհաննես Ղազարյանին պատկանող ընկերություններում էին աշխատում: Հիշեցնենք` Գազի Հովոն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երբեմնի մերձավորն է, բայց մոտ մեկ տարի առաջ նրանց միջև տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո Հովհաննես Ղազարյանը գտնվում է հետախուզման մեջ: Թերթի տեղեկություններով` առաջիկայում Բելգիայի իշխանություններին են հանձնվելու Հովիկ Աբրահամյանից տուժած արտաշատցի ևս մի քանի ընտանիքներ: Նախագահը հայտնի է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի նշանակման հարցը կորոշվի հունիսի 4-ին: Կենսաթոշակի անցած Ժորա Վարդանյանին փոխարինողի մի քանի թեկնածություններ կներկայացվեն այդ օրը կայանալիք արդարադատության խորհրդի նիստում, որոնցից կընտրվի մեկը: Թերթին հասած տեղեկություններով` թեև 4 թեկնածուների անուններ են շոշափվում, սակայն արդեն իսկ որոշված է, որ դատարանի նախագահ է դառնալու Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանը, որը թեև ընդամենը երկու տարվա դատավոր է, սակայն գրագետ իրավաբանի համարում ունի համակարգում: Նրա նշանակմանը նպաստում են նաև Վճռաբեկ դատարանի նախագահ Արմեն Մկրտումյանի հետ ընկերությունը և քավոր-սանիկական հարաբերությունները: Մյուս երեք թեկնածուները հնարավոր է, որ առաջադրվեն դեմոկրատիայի տպավորություն թողնելու համար: Նրանք են` Կենտրոնի դատավորներ Մնացական Մարտիրոսյանը և Գագիկ Պողոսյանը, ինչպես նաև Դատախազության թեկնածու Կորյուն Փիլոյանը: Քանդման թույլտվությո՞ւն են ուզում Ըստ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի` «անցյալ տարիներին ճարտարապետները բազմաթիվ հոգևոր օջախներ` եկեղեցիներ են կառուցել: Օպերային թատրոնը ի՞նչ է, եթե ոչ հոգևոր տաճար, կամ կառավարության շենք ենք կառուցել, որը նմանը չունի. այսօրինակ կառույցներից ամեն մեկը մի գոհար է, մի իսկական եկեղեցի: Ինչո՞ւ են անտեսում սա: Հիմա այս հարցի շուրջ քար լռություն է տիրում: Մոռացության մատնելու կուրս են վերցրել, հետո էլ կանցնեն գործի՞: Ով ո՞ւմ է խաբում` ինքներս մե՞զ: Ի դեպ, տեղեկություն ունեմ, որ Մոսկվա կինոթատրոնի ղեկավարությունը արդեն իսկ դիմել է քաղաքապետարան` քանդման թույլտվություն ստանալու համար: Այսինքն` այս ամենը ձևական էր, ֆա՞րս: Սա լավ արդյունքի չի բերի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter