Ինքնությունները պարզել են, մեքենան` հայտնաբերել
Երեկ Հերացու փողոցում երկու անձանց վթարի ենթարկած «Նիվան» հայտնաբերվել է Էրեբունու համայնքի բակերից մեկում` 70 PO 070: Մեքենան վարել է 90 թվականի ծնված Խաչիկ Կոսյանը:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական բաժնի ճանապարհային հանցագործությունների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Վրաերթի են ենթարկվել գյումրեցիներ, 1992 թվականին ծնված Վիկտորիա և Ալբինա Մակինյանները, ովքեր սովորում էին բժշկական համալսարանում:
Ձեռնարկվում են օպերատիվ աշխատանքներ` վրաերթի ենթարկած վարորդին հայտնաբերելու համար:
Լուս.` Գ. Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել