HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Սուխուդյանն առաջարկում է չլռել

ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից: Եղավ այն, ինչ պետք է վաղուց լիներ, ուստի ոչ մի արտառոց բան չեղավ, չպետք է հանգստանանք ու բավարարվենք քչով: Այս մարդը տարիներ շարունակ կեղծել է առանց մտավոր խնդիրներ ունեցող երեխաների փաստաթղթերը, պետությունից հսկայական գումարներ ստացել, սա մեծ կոռուպցիոն երևույթ է, մեղմ ասած` մտահոգության տեղիք է տալիս... Այսօր ինքը` Աշոտյանն է ազատում երեխաներին և տեղափոխում հանրակրթական դպրոց, սա ինչ է` հանցագործություն չէ՞: Ինչո՞ւ պիտի պարոն Ենգիբարյանը չենթարկվի քրեական պատասխանատվության, եթե նա տարիներ շարունակ պղծել է երեխաների ճակատագրերը: Քսան տարի շարունակ իրեն երեխաները օգնության են կանչել, պատմել են Ավագյանի մասին, խնդրել են` ազատի ճանկերից, իսկ նրա այդ տարօրինակ պահվածքը միայն ավելացրել է կասկածը, որ նա լուռ մասնակցել է հանցագործությանը: Մենք դատապարտում ենք տնօրենի դաժան, անմարդկային, բռի վերաբերմունքը երեխաների նկատմամբ և իրավապահներից պահանջում ենք, բոլոր առկա փաստերը հաշվի առնելով, քրեական գործ հարուցել: Այն ժամանակ, երբ իմ դեմ էր գործ հարուցված, ունեմ բազմաթիվ ցուցմունքներ` գրված տնօրենի կողմից, թե իբր ես եմ այս ամբողջ պատմությունը հորինել, քանի որ մեկ մլն եմ իրենից ուզել պոկել, չստանալով` թշնամացել եմ իր` Ավագյանի հետ: Այսինքն` նա արդեն զրպարտել է ինձ իր կեղծ ցուցմունքներում` նշելով, թե ես երեխաներին ստիպում էի սխալ ցուցմունքներ տալ, այնինչ հետո պարզվեց, որ, օրինակ, ռուսերենի ուսուցչուհի Լիլիթ Բերբերյանը ստիպել է Անուշ Պողոսյանին գրել այն, ինչ ինքն է թելադրել երեխային: Ու նման բազմաթիվ փաստեր, որոնք արագացված դատաքննության ընթացքում բնականավար չբացահայտվեցին: ԻՆՉՈ՞Ւ: Ավագյանի երկու տարվա ազատազրկումը և իմ նկատմամբ անհիմն, անտրամաբանական մեղադրանքը, որը մոտ հինգ տարի ազատազրկում էր ինձանից պահանջում, կրկին տեղիք է տալիս մտածելու, որ հենց սկզբից գործել է հանցագործների մի խումբ, որը միտված է եղել` լռեցնելու իրականությունը, պատժելու բարձրաձայնողներին: Իրավապահները անհապաղ պետք է գտնեն իրական մեղավորներին և պատասխանատվության ենթարկեն: Մեղմ պատիժն ու անպատժելիությունը ծնում են նորանոր ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐ.... ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է: Հարգելի իրավապահներ, ՄԻ ԼՌԵՔ: ՀԱՆՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ, ՀԱՆՈՒՆ ԱՌՈՂՋ ՍԵՐՆԴԻ, ԱՌԱՆՑ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ , ԱՆՎՏԱՆԳ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ, կատարենք Մեր առաքելությունը: ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ և ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԲՈԼՈՐ ԱՅՆ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ՀԵՐՈՍԱԲԱՐ ՊԱՅՔԱՐԵՑԻՆ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՅՔԱՐԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ` ՕՐԻՆԱԿ ԴԱՌՆԱԼՈՎ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ  ԱՅՍՕՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՈՏՆԱՀԱՐՎԵԼ: Մարիամ Սուխուդյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter