HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բռնություն են կիրառել լրագրողների նկատմամբ և խոչընդոտել նրանց աշխատանքին

Երեկ Ազատության հրապարակում ՀԱԿ-ի ակցիան լուսաբանելու ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Սյուզաննա Պողոսյանին և «Հայք» թերթի լրագրող Լիլիթ Թադևոսյանին: Նրանց հետ մեկտեղ բերման են ենթարկել Նաև ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին: Լիլիթ Թադևոսյանը «Հետքին» պատմեց, որ իրենք Ազատության հրապարակում իրականացրել են լրագրողական աշխատանք, դեպքի վայրում ձայնագրություններ են կատարել, իսկ երբ Լյուդմիլա Սարգսյանին նստեցրել են ոստիկանական մեքենայի մեջ, լրագրողներին հրելով դուրս են բերել Ազատության հրապարակի մուտքի մոտ: Ոստիկանները լրագրողին քաշքշել են, հրել են այն պահին, երբ նա ձայնագրություն է կատարել, աշխատել է, ինչից հետո նրան բերման են ենթարկել: Այս ամենը կատարվել է ժամը 18:00-18:30-ի սահմաններում: «Հասան մուտքի մոտ, Սյուզաննայի ձեռքից ձայնագրիչը վերցրին ու թևից քաշեցին, ասացին` բերման ենթարկեք: Ես էլ այդ պահին ուզում էի ասել` լրագրող է, ո՞ւր եք տանում, իմ թևից էլ քաշեցին ու մտցրին ոստիկանական մեքենան ու տարան»,- պատմեց Լիլիթ Թադևոսյանը: Լրագրողներին տարել են բաժին: Լիլիթը վստահ է, որ իրենց 3 ժամից ավելի են պահել բաժնում: Արձանագրություններ են կազմել, որտեղ գրված է եղել, որ իրենց բերման են ենթարկել իշխանության ներկայացուցչի նկատմամբ դիմադրություն ցույց տալու կասկածանքով: «Չգիտեմ, թե որտեղից էին հնարել այդ պատմությունը, թե մենք ինչ-որ մեկի նկատմամբ դիմադրություն ենք ցույց տվել: Դեռ ավելին` իրենք բռնություն են գործադրել լրագրողների նկատմամբ` խոչընդոտելով մեր աշխատանքը»,- ասում է Լիլիթը: Ազատության հրապարակում կատարվածի վերաբերյալ ոստիկանությունը պարզաբանումներ է տեղադրել պաշտոնական կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter