Սպանության 4 դեպք` մեկ ամսվա ընթացքում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. մայիսի 1-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սպանության 4 դեպք, որոնք բացահայտվել են: Բացահայտվել է նաև մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպքը:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 284 դեպք, բացահայտվել է 253-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 12 դեպք:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 8 դեպք, բացահայտվել է 6-ը: Մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպքից բացահայտվել է 2-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: Արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 268 դեպք, բացահայտվել է 235-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 13 դեպք:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել