HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնում նշվեց Գայանյաց կույսերի տոնը

Հունիսի 1-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է սուրբ Գայանյաց կույսերի տոնը: Ժամը 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսի գլխավորած թափորը, միաբանների եւ հավատավոր ուխտավորների մասնակցությամբ, շարժվեց դեպի Սուրբ Գայանե վանք: Թափորի երկու կողմերից շարվել էին Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաները, իսկ նրանց մեջտեղում տեղավորվել էր մանկական նվագախումբը: Ամբողջ ճանապարհն ուղեկցվեց թմբուկների ու շեփորների ձայներով: Մարդիկ իրենց տներից դուրս էին եկել փողոց եւ մեծ հետաքրքրությամբ հետեւում էին թափորի ընթացքին: Թափորին ուղեկցող հավատացյալ ժողովուրդին միացան նաեւ Գայանե վանքում հավաքված ուխտավորները: Տոնին այնքան մարդ էր եկել, որ շատերը չկարողացան նույնիսկ վանք մտնել: Միայն Երեւանից մարդիկ մի քանի ավտոբուսով էին եկել: Հատուկ տոնի համար Էջմիածին էին ժամանել մեծ թվով զբոսաշրջիկներ, որոնց մեջ գերակշռում էին ֆրանսիացիները: Եկեղեցական տոնին մասնակցելու համար հավատացյալները գալիս էին ծաղկեփնջերով: Իսկ տոնից հետո մարդիկ տեղավորվեցին վանքի ծառերի տակ եւ փորձում էին վայելել հանգիստը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter