HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ուրախ են, որ իրենց գյուղից բերել են քաղաքի խաղահրապարակ

«Մաման ասեց, գնում ենք համերգ, ես ել եկել եմ»,-ասաց 6 տարեկան Անին: Նա չգիտեր, որ այսօր իր տոնն է, բայց եկել էր երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Էջմիածնում կազմակերպված տոնական համերգին: Երեխաները փուչիկներով շրջում էին փողոցներում` առանց իմանալու, թե ինչի համար է տոնակատարությունը: Տոնը յուրովի էր նշում 10- ամյա Էդգարը: Նա, ի տարբերություն նախորդ փոքրիկի, գիտեր, որ այսօր «երեխանների տոնն է» եւ փորձել էր տարբերվել մյուսներից: Նա լողավազանում լողանում էր եւ ուրախանում, թեեւ ջուրն այնքան էլ մաքուր չէր: Էդգարն ասաց, որ քիչ անց իրեն կմիանա նաեւ եղբայրը: Տղայից հետաքրքրվեցինք, թե ինչու չի գնում համերգ կամ այլ ձեւով չի նշում իր օրը, պատասխանեց. «Ուզում էին գնայի, բայց առավոտը պապան ասեց, որ փող չունենք: Ինձ ասեց, որ մի քանի օրից փող կստանա ու ինձ կտանի Երեւան»: Էդգարը չհիշեց, հայրիկի աշխատավայրը: Էջմիածնի քաղաքապետարանի դիմացի խաղահրապարակում էին հավաքվել հատկապես գյուղերից եկած երեխաները: Նրանց համար էլ էր տոն, եւ նույնիսկ երեխաների ծնողներն էին խաղի մեջ մտել: Այստեղ երեխաները կարող են անվճար խաղալ, իսկ քաղաքաբնակների երեխաներն օգտվում էին վճարովի կառուսելներից: Երեխաները նույնիսկ դրա համար էին ուրախ, որ իրենց գյուղից բերել են քաղաքի խաղահրապարակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter