
Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանի նկատմամբ միջազգային ճնշումները սաստկացել են 3 պատճառներով:
1. Իշխանությունները ցույց են տվել, որ պատրաստ են գնալ զիջումների` նույնիսկ ազգային շահերի հաշվին: Ըստ Վահան Հովհաննիսյանի` դա է ապացուցում հայ-թուրքական գործընթացը:
2. Կառավարությունը ցանկացած որոշում զոռով քվեարկությամբ անցկացնում են Ազգային Ժողովում: «Մենք ականատես ենք եղել, որ որոշ օրենքներ, որոնց դեմ են խոսում Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», եւ «Օրինաց երկրի» ներկայացուցիչները, այնուամենայնիվ, հետո քվեարկությամբ անցել են: Իրավունք ունեն, չէ՞, դրսում գտնվող կիրիլովները ենթադրել, որ եթե դուք կարողանում եք ամեն ինչ անցկացնել ձեր երկրում, ուրեմն էս էլ կպարտադրեք»,- ասում է Վահան Հովհաննիսյանը:
3. Հայաստանի հասարակությունը չի հավատում իշխանությանը:
Պատգամավորը միջազգային ճնշումներից խուսափելու համար ՀՀ նախագահին առաջարկում է 3 քայլ կատարել:
Նախ` հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված ստորագրությունը, լսել ընդդիմության ձայնը. «Ընդդիմության ձայնը լսելը «զապադլո» չէ իրենց համար, ընդդիմությանը չլսելը տանում է դեպի անդունդ, վտանգվում է երկրի ապագան»,- կարծում է Վահան Հովհաննիսյանը:
Նրա առաջարկած 3-րդ քայլը երկրում արդարություն եւ օրենքի առջեւ բոլորի հավասարությունը հաստատելն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել