HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատենք Հանքավանի անտառները ծառերից

Հենց այսպես կարելի է կոչել այն ամենը, ինչին ես ականատես եմ եղել այսպես կոչված Արզաքան-Մեղրաձոր պետական արգելավայրի տարածքում: Անտառապատ տարածքում, որը  ձգվում է գ. Հանքավան տանող մայրուղու երկայնքով, տեղի են ունենում մասսայական ապօրինի ծառահատումներ: Տասնյակ տարիներ առաջ տնկված սոճու անտառներն անխնա և անպատիժ հատվում են: Խոսքը գնում է ոչ թե մեկ-երկու, այլ հարյուրավոր ծառերի մասին, որոնք հատվել և մեկը մյուսի հետևից կանոնավոր հատվում են ՀՀ հատուկ «պահպանվող» տարածքի սահմաններում: Տեղի բնակչությունը տեղյակ չէ տարածքի կարգավիճակի մասին, և դժվար թե դա ինչ-որ դեր խաղար, քանի որ պահպանվող տարածքը ոչ մեկն էլ չի պահպանում, և ծառը կացինով հանգիստ հատող անձը վախենալու ոչ մի առիթ չունի: Այս պարագայում ակնհայտ է դառնում, որ չկա ախորժակը զսպելու ոչ մի պատճառ, և կարելի է հանգիստ խղճով ազատագրել Հանքավանն անտառներից: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ ծառահատումերի մասին տեղեկատվությամբ և կատարվածը հաստատող լուսանկարներով նամակ է ուղղել ՀՀ Բնապահպանության նախարարին` խնդրելով փաստի առնչությամբ իրականացնել համապատասխան հետաքննություն, ինչպես նաև հանդես է եկել առաջարկությամբ` տարածքում հաստատել վերահսկողություն` հետագա ծառահատումները կանխելու նպատակով: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արսեն Գասպարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter