HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Վահան Հովհաննիսյանը նախազգուշացնում է Սերժ Սարգսյանին

Եվրոպայի խորհրդարանի ընդունած թիվ 2216 բանաձեւում, բացի ազատագրված տարածքներից հայկական ուժերի դուրսբերման պահանջից, Վահան Հովհաննիսյանը եւս 2 մտահոգիչ կետեր է առանձնացրել: Առաջարկվում է Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի մանդատը փոխարինել Եվրամիության մանդատով: Ըստ Վահան Հովհաննիսյանի` սա կարող է հանգեցնել նրան, որ ԵՄ անդամ երկրները հետագայում ռոտացիոն սկզբունքով կզբաղեցնեն համանախագահի մանդատը: «Մամուլի ասուլիս հավաքելու հիմնական նպատակն է նախազգուշացնել հատկապես նախագահին, որ հիմա է պետք ջանքեր գործադրել` թույլ չտալու, որ այս բանը տեղի ունենա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վահան Հովհաննիսյանը: Նրան մտահոգող երկրորդ խնդիրն այն է, որ «խոստագույն ռեկոմենդացիա է տրվում` ստեղծելու Սեւծովյան միություն»: «Եթե ստեղծվում է Սեւծովյան միություն, այնտեղի հիմնական տոն տվող երկրները կլինեն Ռուսաստանն ու Թուրքիան: Ես փորձելու եմ մեր իշխանություններին համոզել, որ ոչ մի դեպքում չմասնակցեն այս միությանը, եթե այն ստեղծվի»,- ասաց դաշնակցական պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter