HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողը ձերբակալվել է ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու համար

Պարզաբանում է ոստիկանությունը Մայիսի 30-ին հաղորդվել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ոստիկանների նկատմամբ չարտոնված հրապարակային միջոցառում անցկացնելու կոչ անող անձանց կողմից բռնություն գործադրելու և դիմադրություն ցուցաբերելու մասին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոստիկանության ծառայող Հ. Բ.-ի նկատմամբ բռնություն գործադրած անձը «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող, 1987 թ. ծնված Անի Գևորգյանն է: Ա. Գևորգյանը ձերբակալվել է: ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter