HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մեկնարկել են ավարտական և միասնական քննությունները

Այսօրվանից  հանրապետության տարածքում մեկնարկել են միասնական քննությունները: Արագածոտնի մարզում քննություններն անցկացվում էր Աշտարակ քաղաքի թիվ 5 ավագ դպրոցում: Այսօր ավարտականները հանձնում են քննություններ աշխարհագրություն, ընդհանուր պատմություն եւ կենսաբանություն առարկաներից: Այս առարկաներն ընտրել են 117 շրջանավարտ, որից 6-ը չէր ներկայացել քննության: Ինչպես «Հետքին» տեղեկացրեց Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Պարգև Համբարձումյանը, միասնական քննությունների համար մարզում գործում է 2 քննական կենտրոն` Աշտարակի թիվ 5 եւ թիվ 4 դպրոցներում: Վերջինում անց են կացվում  հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա, օտար լեզու առարկաների քննությունները, քանի որ դրանց դիմումատուներն ավելի շատ են, եւ զգացվում էր երկրորդ կենտրոնի   անհրաժեշտություն: Պ. Համբարձումյանի ասելով, այս տարի ամենաշատ  հայտ ներկայացվել է հայոց լեզու եւ գրականություն առարկայի համար` թվով 449 շրջանավարտ: Իսկ նվազագույն թվով` 13 հոգի դիմում է ներկայացրել աշխարհագրություն առարկայի համար: Քննական կենտրոններ է այցելել նաեւ մարզպետ Սարգիս Սահակյանը: Հունիսի 3-ին մարզում կկայանա ավարտական առաջին քննությունը բնագիտական առարկաներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter