HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ն պահանջում է անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին

Սկսած ս. թ. մայիսի 28-ից` Հայ ազգային կոնգրեսին աջակցող մի խումբ երիտասարդներ փորձ են անում Երևանի Ազատության հրապարակում ոչ զանգվածային միջոցառումներ անցկացնել, որոնց ընթացքում նպատակ ունեն բողոքել «Ա1+» հեռուստաընկերությունը չբացելու, Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման, բանակում իրականացվող բռնությունների, քաղբանտարկյալների ազատ արձակման և կալանավայրերում կիրառվող խոշտանգումների դեմ: Ոստիկանությունը, չունենալով որևէ հիմնավոր և օրինական պատճառ, ուժի գործադրմամբ թույլ չի տալիս, որ նրանք մուտք գործեն հրապարակ և իրականացնեն իրենց ոչ զանգվածային բողոքի ակցիաները: Արդյունքում բռնություն է գործադրվում ոչ մի օրենք չխախտած քաղաքացիների նկատմամբ: Միջոցառումների մասնակիցներին բերման են ենթարկում ոստիկանական բաժիններ և շինծու մեղադրանքներ են առաջադրվում: Չարդարացված բռնության են ենթարկվում ոչ միայն բողոքի ակցիայի մասնակիցները, այլև ակցիան լուսաբանող լրագրողները: Մայիսի 31-ին` նույն միջոցառումն իրականացնելու հերթական փորձի ժամանակ, ոստիկանական ուժերը կրկին ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ: 10-15 մարդ, այդ թվում և միջոցառումը լուսաբանող լրագրողներ, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին, որոնցից երեքը` լրագրող Անի Գևորգյանը և ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանն ու Սարգիս Գևորգյանը, ձերբակալվել են: «Իրավունքի և ազատության կենտրոնը» դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող այս չարդարացված բռնությունները, նրանցից պահանջում է անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին և հարգել ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները: «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյան 1.06.2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter