Առողջացած երեխաները հանդիպեցին քաղցկեղ ունեցող երեխաներին
Այսօր «Մոսկովյան» սրճարանում քաղցկեղով երեխաների համար միջոցառում էին կազմակերպել մի խումբ երիտասարդ ակտիվիստներ, որի ընթացքում նախկինում քաղցկեղ ունեցող, ներկայումս առողջացած պատանիները նվերներ հանձնեցին փոքրիկներին: Առողջացած երեխաների ներկայությունը փոքրիկներին հույս էր տալիս, թե մի օր իրենք էլ կբուժվեն:
Երեխաները մի քանի ժամով մոռացել էին իրենց հիվադնության մասին եւ կազմակերպիչների հետ միասին նկարում ու խաղում էին:
Միջոցառումը կազմակերպած երիտասարդները երեխաներին նոր հեռուստացույց նվիրեցին. «Նախորդ անգամ մենք ձեր խաղասենյակում էինք եւ նկատեցինք, որ ձեր հեռուստացույցը լավ չի աշխատում, այդ պատճառով էլ որոշեցինք քաղաքացիների կողմից ձեզ հեռուստացույց նվիրել»,- հայտարարեց ուսանող Էլեն Արզումանյանը:
Երիտասարդները 3 օր շարունակ Երեւանի կենտրոնում դրամահավաք էին անցկացրել, որի արդյունքում ստացված գումարով էլ գնել էին հեռուստացույցը: Այն կտեղադրվի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժանմունքի խաղասենյակում, որտեղ հաճախ են լինում ստացիոնար բուժում ստացող երեխաները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել