Ավարտական քննությունները տեխնիկապես վերահսկելու հնարավորություն չկա
Պետական միասնական քննություններում մարզպետարանները որեւէ մասնակցություն չունեն: Դրանք ամբողջությամբ կազմակերպվում են գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կողմից: Կրթության վարչություններից նույնիսկ ներկայացուցիչներ չեն լինում քննական կենտրոններում: Մարզպետարանի աջակցությունը վերաբերում է հիմնականում շրջանավարտների հայտադիմումների հավաքագրմանը, քննության տեղի ընտրությանն ու առանձին տեխնիկական հարցերի կարգավորմանը:
Իսկ ավարտական քննությունների վերահսկման ողջ պատասխանատվությունը դրված է մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի եւ անձամբ վարչության պետի վրա: Լոռու մարզպետարանը մշակել եւ մարզպետի հաստատմանն է ներկայացրել քննությունների վերահսկողության ծրագիր մարզի կտրվածքով:
Վանաձոր քաղաքում ավարտական քննական գործընթացը վերահսկվելու է մարզպետարանի եւ այլ աշխատակիցների կողմից, իսկ մարզի տարածաշրջաններում վերահսկողությունն իրականացվելու է համայնքների գործադիր մարմինների ներկայացուցիչների միջոցով` մարզպետարանի աշխատակիցների պատասխանատվությամբ կամ համակարգմամբ:
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի ¢ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Մայիս Խաչատրյանը հաստատեց, որ տեխնիկական վերհսկողություն կլինի միայն միասնական քննությունների ժամանակ, քանի որ հնարավորությունները չեն ներում տեխնիկապես վերահսկել նա¢ ավարտական քննությունները£
«Ուղղակի պետք է վստահենք ¢ հավատանք, որ յուրաքանչյուրն իր գործը լավ կկատարի£ Անընդհատ ինֆորմացիա ենք ստանալու, թե որտեղ ինչ վիճակ է, անհրաժեշտության դեպքում մենք օպերատիվ միջամտություն կցուցաբերենք»,-նշեց բաժնի պետը£
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել