Եվգենի Կիրիլովը խոստանում է շուտով պատասխանել
Մայիսի 27-ին «Հետքը» Եվրախորհրդարանի կողմից ընդունված, «Հարավային Կովկասում ԵՄ-ի ռազմավարության անհրաժեշտության մասին» թիվ 2216 բանաձևի վերաբերյալ մի շարք հարցեր էր ուղարկել բանաձևի զեկուցող, բուլղարացի խորհրդարանական Եվգենի Կիրիլովին: Վերջինս նախապես համաձայնել էր պատասխանել հարցերին:
Երեկ Եվգենի Կիրիլովից հետաքրքրվեցինք, թե ե՞րբ է պատասխանելու «Հետքի» հարցերին: Բանաձևի զեկուցողը մեզ պատասխանեց, որ իրեն հայկական մի քանի լրատվամիջոցներ են դիմել` բանաձևի վերաբերյալ հարցերով, և ինքը շուտով կպատասխանի «Հետքի» հարցերին:
Պատասխանները ստանալուն պես կներկայացնենք «Հետքի» ընթերցողների ուշադրությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել