HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեխայի դի` երեխաների պաշտպանության օրը

Հունիսի 1-ին` ժամը 13:58-ին, անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մերձակայքում երեխա է ընկել Սեւջուր գետը, եւ նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Արմավիրի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատը եւ ջրափրկարարական ծառայության օպերատիվ խումբը: Ժամը 19:25-ին ջրափրկարարները գետից դուրս են բերել Ջրառատ գյուղի բնակիչ, 13-ամյա Արթուր Սահակյանի դին եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter