10-ամյա Վրույրը ջրահեղձ է եղել
Հունիսի 1-ին, ժամը 14.05-ին Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետից ստացված տեղեկության համաձայն` Ապարանի ջրամբարում ջրահեղձ է եղել նույն գյուղի բնակիչ, 10-ամյա Վրույր Ներսիսյանը, եւ դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ օպերատիվ խումբը, ինչպես նաեւ ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ ջրափրկարարական ծառայության օպերատիվ խմբերը:
Ժամը 17.32-ին ջրափրկարարները ջրամբարից դուրս են բերել Վ. Ներսիսյանի դին եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել