Այրվել է սուպերմարկետի սննդամթերքը
Երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել Մաշտոցի պողոտա 5 հասցեում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետի նկուղում: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաեւ Երեւանի փրկարարական վարչության հերթապահ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.31-ին, մարվել` ժամը 23.50-ին:
Նկուղում տեղակայված պահեստում այրվել է սննդամթերք` 25 քմ մակերեսով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել