HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ուջանը մանկապարտեզ ունեցավ

Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը, Արագածոտնի մարզի Ուջան գյուղում կրկնակի տոն էր: Հիմնական վերանորոգումից հետո շահագործման հանձնվեց գյուղի մանկապարտեզը: Շենքը կառուցվել է 1978 թվականին: Այն  որպես մանկապարտեզ գործել է մինչեւ 1997 թվականը, որից հետո դադարել է աշխատել: Այդ ժամանակ մանկապարտեզի շենքը ժամանակավոր կացարան է ծառայել փախստականների համար: Կարեւորելով գյուղում մանկապարտեզ ունենալու փաստը, մանկապարտեզի 2ւ մասնաշենքերից մեկի վերանորոգումն ընդգրկվել էր Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրի մեջ: Ներդրումային իր մասնաբաժինն ունեցել է նաեւ ¦Կամուրջ§ բարեգործական կազմակերպությունը, որը նաեւ մանկապարտեզին կահույք է հատկացրել:  Շինարարական աշխատանքներն, ընդհանուր առմամբ, արժեցել է շուրջ 68 միլիոն դրամ: Ուջանի գյուղապետարանում արդեն ստացել են 220-230 երեխայի դիմում, որոնք ցանկանում են ընդունվել մանկապարտեզ, սակայն ¦Հովիկ§ անունը կրող մանկապարտեզում այսօր կարող են ընդունվել առավելագույնը 50 երեխա: Մասնակցելով մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը` Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը խոստացել է, որ իրենք հետեւողական կլինեն, որպեսզի նման հիմնանորոգում կատարվի նաեւ մանկապարտեզի երկրորդ մասնաշենքում: Այսօր մանկապարտեզն ունի խմելու ջրի մշտական մատակարարման խնդիր, սակայն մարզային պաշտոնյաները խոստացել են առաջիկայում այդ հարցը եւս լուծել, քանի որ շուտով շահագործման կհանձնվի Ասիական բանկի միջոցներով կառուցվող գյուղի խմելու ջրի ներքին ցանցը եւ մինչեւ 500 տոննա տարողությամբ ջրամբարը, որի արդյունքում շուրջօրյա ջուր կունենա Ուջանի բնակչության մոտ 70 տոկոսը: Գազիֆիկացման խնդիրը եւս օրակարգում է, որից օգտվելու է նաեւ մանկապարտեզը: Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով ներկայումս կատարվում են այդ ծրագրի նախագծա-նախահաշվային աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter