HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երևանը պետք է դարձնել Համաարիականության կենտրոն»

Հայ արիական միաբանության հայտարարությունը Հայ արիական միաբանության Գերագույն խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական քաղաքականության նոր աշխուժացումների առումով: Հայ-թուրքական կոչված արձանագրությունների առաջադրումն ու շահարկումը մեկ անգամ ևս հավաստեց հազար անգամ ասված այն խոսքը, որ «թուրքը մնում է թուրք» (հայամերժ և մարդակեր)` անկախ այն հանգամանքից, թե ինչ անվան տակ հանդես կգա` թուրք, ադրբեջանցի կամ այլ, կամ թե ինչ դեմքով կխոսի` եվրոպական, թե ասիական… Նաև մեկ անգամ էլ հստակեցվեց այն փաստը, որ Անկարան ու Բաքուն միշտ էլ գործելու են միասին, և Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, Արևմտյան Հայաստանի տարածքների, Հայաստանի Հանրապետություն - Թուրքիայի Հանրապետություն սահմանների բացման և այլ նմանատիպ հարցերը միշտ շաղկապվելու են Արցախ-ԼՂՀ-ի ու ազատագրված (նաև դեռ չազատագրված) տարածքների, հարյուր հազարավոր հայ փախստականների ու գաղթականների և այլ` հայ-ադրբեջանական կոչված խնդիրների հետ: Վերջերս աշխուժացել է հատկապես համաթուրանական քաղաքականությունը և իրենց թյուրքական սերունդների ժառանգորդ համարող ներկայիս Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ղրղըզստանի և Ուզբեկստանի իշխանությունները փորձում են «թուրքացնել» եվրոպական Բոսնիա-Հերցեգովինայից (Ստամբուլով, Ղրիմի թաթարներով, Չեչնիայով, միջինասիական պետություններով) մինչև չինական Ույղուրստան ու ռուսաստանյան Սախա-Յակուտիա հորիզոնական, ինչպեսև` իրաքյան Բաղդադից (Հայաստանով, Իրանի Ադրբեջաններով, Վրաստանով, Կովկասով) մինչև ռուսաստանյան Բաշկորտոստան և Թաթարստան ուղղահայաց ուղղությունները… Համաթուրանական քաղաքականության առաջին և հիմնական հարվածն ուղղված է Հայաստանի ու Արցախի Հանրապետություններին, և թյուրքական երկրները նորից փորձում են կասկածի տակ դնել ոչ միայն Արցախի հայապատկան լինելու և միջազգային սկզբունքներով անկախանալու խնդիրը, այլև համաթուրքական համաժողովում կասկածի տակ են առել Հայաստանի Հանրապետության Սյունիքի (Զանգեզուրի) և այլ մարզերի տարածքների հայապատկան լինելու հարցը: Այս վտանգավոր և սին քաղաքական գիծը թուրք-ադրբեջանական դաշինքը կարողացել է առաջ տանել նաև իսլամական երկրների համաժողովում, ինչն առավել վտանգավոր է դարձնում Երևանի քաղաքական ուղին տարածաշրջանում: Զարմանալի է, բայց ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ղազախստանը, Թուրքմենստանը և Ղրղըզստանը իրենց դաշնակից Հայաստանին պաշտպանելու փոխարեն աջակցում են Թուրքիային և Ադրբեջանին… Ի տարբերություն համաթուրքական և համաիսլամական այս համերաշխությանը (Իսրայելի դեմ գործողություններով և Պաղեստինին աջակցելով` Թուրքիան պարզապես փորձում է Իրանից խլել իսլամական (նաև արաբական) աշխարհի առաջնայնությունը), հօգուտ Հայաստանի և Արցախի չի գործում որևէ քրիստոնեական համերաշխություն: Ավելին` եվրոպական, ամերիկյան և այլ աշխարհամասերի քրիստոնեական երկրների մեծ մասն աջակցում է թյուրքական ծրագրերին և կամա թե ակամա նպաստում է հակահայկական քաղաքականության ծավալմանը: Նույնիսկ էկումենիստական ուղեգծի հետևորդ եկեղեցիները ավելի շատ մտահոգված են «Բիբլիա»-ի հրեաընտրյալության սին տեսության պաշտպանությամբ, քան քրիստենեական հռչակված երկրների (այդ թվում` քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանի (301թ.))… Ուստի, Հայ արիական միաբանության Գերագույն խորհուրդը վերահաստատում է իր` Համաարիական ռազմաքաղաքական դաշինքի ձևավորման անհրաժեշտությունը, ինչը կարող է հօգուտ Հայաստանի հակակշռել համաթուրքական կամ համաիսլամական և նույնիսկ սին համաքրիստոնեական հակահայ դրսևորումները: Համաարիական տարածաշրջանային (հետո համաշխարհային) ռազմաքաղաքական դաշինքը համագործակցության և համերաշխության լուրջ խթան կդառնա Կովկասի, Հայկական լեռնաշխարհի և Մերձավոր Արևելքի այն երկրների ու ազգերի համար (անկախ կրոնական դավանանքից), որոնք ստեղծվել (արարվել) և ապրում են բնիկության իրավունքով: Այդ իրավունքի հիման վրա էլ Համաարիական դաշինքը կքննարկի նշյալ տարածաշրջանների եկվորների (բռնի ներխուժածների) ու նրանց լկտի, բարբարոս պահվածքի և այլ դավադիր դրսևորումներին առնչվող հարցերը: Երևանը պետք է դարձնել Համաարիականության կենտրոն և պետք է համայն հայության ներքին կյանքում լրջորեն ներառել արիադավանության (հեթանոսության) վերազարթոնքի հարցը: Հայ արիական միաբանության Գերագույն խորհուրդ 02.05.2010թ., Երևան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter