«Խոսքի իրավունք». հերթական անգամ բյուջեն թալանվո՞ւմ է
Մեր ստացած տվյալներով՝ որոշ քաղաքացիներ չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք թոշակը: Մարդիկ պնդում են, որ վերահաշվարկի արդյունքում իրենց ստանալիք գումարը ավելանում է, բայց տարածքային սոցապ բաժնում նախ հրաժարվում են վճարել, իսկ օրենքը ցուցադրելուց հետո, թոշակառուներին պատասխանում են, որ դեռ գույքագրում է գնում և որ ժամանակը գա, մարդիկ կտեղեկանան:
Անցնում են ամիսներ,և թոշակառուները կրկին այցելում են սոցապ, ուր նրանց ասում են, թե դուք ստացել եք ձեր հասանելիքը, սակայն նրանց հավաստմանբ, ոչ մի փող իրենք չեն ստացել:
«Խոսքի իրավունք» միավորումն ահազանգում է հերթական ապօրինի յուրացումների մասին: Այլ տարբերակով բացատրել այս ամենը անհնար է:
«Խոսքի իրավունք» -ը դիմում է ՀՀ Աշխատանքի և սոցիլական հարցերի նախարարին, հրահանգելու բացահայտել գումարների անհետացման պատճառները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել