Կարեն Եսայանը` տնտեսական զարգացման նախարար
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր Բենիկ Բաբայանին Արցախի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արցախի Հանրապետության տնտեսական զարգացման նախարար է նշանակվել Կարեն Եսայանը:
ԿԱՐԵՆ ՕԼԵԳԻ ԵՍԱՅԱՆ
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1976թ. սեպտեմբերի 9-ին, Ստեփանակերտում:
1993թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 10 միջնակարգ դպրոցը:
1993-1994թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում:
1998թ. գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի «Ֆինանսներ եւ վարկ» բաժինը:
1995թ. ընդունվել է աշխատանքի ԼՂՀ Պետական սեփականության ապապետականացման եւ հաշվառման վարչության գնահատման բաժնում` որպես առաջին կարգի տնտեսագետ:
1998թ. սեպտեմբերի 28-ին նշանակվել է «Գրիգոր Մագիստրոս» ոչ պետական համալսարանի տնօրեն:
1999թ. հունիսի 1-ին նշանակվել է ԼՂՀ հարկային պետական վարչության մեթոդաբանության եւ տեղեկատվության բաժնի պետ:
1999թ. հուլիսի 13-ին նշանակվել է ԼՂՀ հարկային պետական ծառայության պետի տեղակալ:
2003թ. ապրիլի 17-ից ստանձնել է «Արջ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնը:
2007թ. մարտի 16-ին նշանակվել է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետի պաշտոնակատար:
2007թ. հոկտեմբերի 2-ից զբաղեցրել է Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնը:
Ամուսանցած է, ունի 3 երեխա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել