HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Քոչարյանի դեմ հայցն արդեն ուղարկվել է Հաագա Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Հայ ազգային կոնգրեսը նախօրեին Ռոբերտ Քոչարյանի դեմ հայցն արդեն ուղարկել է Հաագայի` միջազգային քրեական դատարան: Մեր տեղեկություններով` միայն հայցի տեքստը բաղկացած է 280 էջից, իսկ դրան կցված փաստաթղթերը կազմում են ավելի քան 4 հազար 500 էջ: Դրանց թվում են նաև ներկայումս Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում  քննվող ավելի  քան 40 գործերի մասին մանրամասն տեղեկություններ: Բացի փաստաթղթերից, հայցին կցված հսկայական քանակությամբ տեսաձայնագրություններ, վկայություններ և այլն: Նշված փաստաթղթերն ու տեսաձայնագրությունները վերաբերում են ոչ միայն 2008 թվականի Մարտի 1-ին և 2-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցածին, այլ նաև  Քոչարյանի իշխանության տարիներին կատարված մի շարք աղմկոտ սպանություններին, Երևանի կենտրոնի բնակիչներին իրենց տներից բռնի տեղահանելու և բազմաթիվ այլ փաստերին: Հայցի բովանդակության մասին այլ մանրամասներ մեզ առայժմ հայտնի չեն: Գործը` ՀՔԾ-ին Այսօր, ժամը 18.30-ին լրանում է մայիսի 31-ին Սարյանի արձանի մոտից ապօրինի բերման ենթարկված «Հայկական ժամանակ»-ի լրագրող Անի Գևորգյանի ձերբակալության 72 ժամը: Երեկվա դրությամբ նրան մեղադրանք չի առաջադրվել: Անիի փաստաբան Երվանդ Վարոսյանը  թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ երեկ համապատասխան քրեական գործի վարույթը, որի շրջանակներում «ՀԺ» լրագրողը ձերբակալվել է, ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնից տեղափոխվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Երեկվա ընթացքում այս գործով որևէ այլ դատավարական գործողություն չի արվել: ՌԴ-ն ոչ մի կապ չունի Թերթին հասած տեղեկություններով, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիզոր դեսպան պարոն Կովալենկոն հանդիպելով ՀՀ պաշտոնյաներից մեին` իր «ծայրահեղ սուր դժգոհությունն է հայտնել» «Լեզվի մասին օերնքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրինագծի առիթով: Դեսպանն իր դժգոհությունը բացատրել է նրանով, որ այս ամենը ուղղված է ՌԴ-ի շահերի դեմ` մինչդեռ ՌԴ-ն բացարձակապես ոչ մի կապ չունի այդ օրինագծի և օտարալեզու դպրոցների բացման գաղափարի հետ: Ըստ դեսպանի` այս օրինագիծը միտումնավոր են կապում Ռուսաստանի անվան հետ` խաթարելու համար ՌԴ-Հայաստան ջերմ հարաբերությունները: Վիճակը ծանր է Մայիսի 31-ին Սարյանի արձանի մոտ ոստիկանների կողմից դաժան ծեծի ենթարկված և ձերբակալված Դավիթ Քիրամիջյանի առողջական վիճակը վատ է: Երեկ թերթի թղթակցի հետ զրույցում Դավիթի մայրը` տիկին Ռութը, պատմել է, որ իրեն թույլատրել են տեսակցել որդուն. «Նա շատ վատ է, գլուխն ամբողջովին կարմրած է, աչքերի տակը` կապտած, մեջքը շատ էր ցավում: Նա բժշկական հետազոտության և օգնության կարիք ունի: Ես պատրաստվում եմ ներկայացնել նրա բնութագրերը, որ նա ուսանող է և թե ոսման մեջ, ու թե ընդհանրապես շատ պարտաճանաչ տղա է: Նա չէր կարող իրեն խուլիգանական արարքներ թույլ տալ, ինչպես պնդում են Ոստիկանությունում»: Զինվորի մայրը Թուրքիայից ապաստան է խնդրելու Ինչպես և սպասվում էր, երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժեց մարտի 1-ին սպանված զինծառայող Տիգրան Աբգարյանի մոր` Ռուզաննա Հարությունյանի բողոքը: Հիշեցնենք, որ զինվորի մայրը դատարանից պահանջում էր ճանաչել Գլխավոր դատախազության և Հատուկ քննչական ծառայության անգործությունը, քանի որ 2 տարուց ավելի ժամկետում նրանք ոչինչ չեն արել իր որդու սպանությունը բացահայտելու համար: «Ես դիմելու եմ Թուրքիային, ազգությունս փոխելու եմ ու նրանցից պատասխան եմ խնդրելու: Իբր ի՞նչ իրավական երկրում ենք ապրում, որ մարդ կարողանա այստեղ բողոքել: Ես եմ սխալ վարվել, որ տղայիս բանակ եմ ուղարկել: Ես պետք է 10 հազար դոլար կաշառք տայի, իմ տղային ազատեի, որ նա ծառայության չգնար»,- ասել է նա: Օրումեջ հանդիպում են Վերջին շրջանում գրեթե ամեն օր կամ օրումեջ հաճախականությամբ հանդիպում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: Հանդիպումները կամ անցնում են հանգստի ու զվարճանքի տարբեր օբյեկտներում, կամ Ազգային ժողովում, ինչպես վերջին անգամ: «Հրապարակին» տեղեկություններ են հասել, որ այս հանդիպումները կարող են լինել ընթացիկ բանակցությունների ավելի գլոբալ պայմանավորվածությունից առաջ, որը, ըստ թերթի աղբյուրների, ձեռք է բերվել այս երկու ուժերի միջև: Սա հնարավոր է դարձել դրսում Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբոր` Մանվել Կարապետյանի, իսկ երկրի ներսում` Միքայել Մինասյանի ջանքերի շնորհիվ: Ձիարշավն ի՞նչ կապ ուներ Բանից պարզվում է` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով Սերժ Սարգսյանին հրավիրել էր Դոնի Ռոստով` ներկա գտնվելու ամենամյա ձիարշավին, ինքն անձամբ դրան ներկա չէ գտնվել, որովհետև մասնակցել է այլ միջոցառումների: «ՉԻ»- սա դիվանագիտության մեջ չտեսնված-չլսված երևույթ է: Դա նույնն է, թե ինչ-որ մեկին քո տուն հրավիրես, իսկ ինքդ իջնես բակ` նարդի խաղալու: Դեռ լավ է, որ Սերժ Սարգսյանը հաջողացրել է խուսափել նվաստացումից, և ինքը նույնպես չի մասնակցել ձիարշավին: Արդյունքում` տարօրիանկ բան է ստացվել: Հիշու՞մ եք, թե ինչպես է հայտնի անեկդոտի տղան հրավիրում աղջկան. «Пойдем в лес, город покажу»: Փաստորեն, այս դեպքում ձիարշավը հենց  «քաղաքը ցույց տալու» դերն է կատարել: Հարց է ծագում` իսկ ինչու՞ է ադպես ստացվել: Որովհետև հեչ սիրուն բան չէր ստացվի, եթե Մեդվեդևը Սերժ Սարգսյանին հենց այնպես կանչեր, որովհետև «հետը խոսալու բան ունի»: «Խոսալու բանն» ըստ երևույթին այնքան կարևոր և այնքան շտապ է եղել, որ ստիպված ընտրել են առաջին պատահած առիթը: Հետաքրքիր է` Սերժ Սարգսյանին դուր եկե՞լ է քաղաքը: Շահած դուրս կգանք «Անհրաժեշտ է նկատի առնել, որ Միջին ու Մերձավոր Արևելք թուրքական ներխուժումը տևական է լինելու և դա որոշակի դժվարություններ է առաջացնելու հայկական գաղթօջախներում: Իսկ սա նշանակում է, որ անհրաժեշտ է մեծացնել պետության կազմակերպական գործառույթը: Առաջացած իրավիճակում քաղաքական ուժերը` իշխանությունն ու ընդդիմությունը պետք է գան փոխհամաձայնության և համատեղ գտնեն լուծումները: Եթե մենք կարողանանք ճիշտ լուծումներ գտնել, շահած դուրս կգանք»,- համոզված է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter