Շիրակի մարզում գայլերը ոչխարներ են հոշոտել
Հունիսի 2-ին, ժամը 11.00-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ժամը 03.00-ից 04.00-ի սահմաններում Շիրակի մարզի Անուշավան գյուղում գայլերը հոշոտել են նախկին անասնագոմերի տարածքում պահվող ոչխարների հոտը:
Դեպքի վայր է մեկնել Արթիկի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալը: Պարզվել է, որ գայլերի ոհմակը հոշոտել է 38 գլուխ ոչխար: Հայտնաբերվել է նաեւ 52 գլուխ վիրավոր ոչխար: Հոշոտված ոչխարները հորվել են:
***
Նույն օրը Լոռու մարզի Դարպասի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.00-ից 04.00-ի սահմաններում գյուղի «Մոլլաղշլաղ» կոչվող հանդամասում գայլերի ոհմակը հոշոտել է 6 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Վնասի չափերը ճշտելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական կենտորնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել